Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) նոյեմբերի 7-ին մշտադիտարկում իրականացրեց Հյուսիսային համալսարանում:
Մշտադիտարկման նպատակն է հետևել հավատարմագրման արդյունքում տեղի ունեցած փոփոխություններին, դիտարկել բարելավման ծրագրի իրագործման ընթացքը և արդյունքները, ինչպես նաև բուհի առջև ծառացած մարտահրավերները։
Հյուսիսային համալսարանը 4 տարի ժամկետով վերահավատարմագրվել է 2022թ. դեկտեմբերին:
Մշտադիտարկման ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան բուհի ռեկտորի և պրոռեկտորի, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների, Որակի ապահովման կենտրոնի մասնագետների հետ:
Այցի ընթացքում ուշադրության կենտրոնում էին՝
- բուհի ռազմավարական պլանավորման գործընթացները և ռիսկերի կառավարումը,
- ՄԿԾ-ներում տեղի ունեցած փոփոխությունները, ՄԿԾ-ների մշակման կամ վերանայման գործընթացում արտաքին և ներքին շահակիցների ներգրավվածությունը,
- դասավանդման և գնահատման նոր մեթոդների մշակումը և փորձարկումը, ինչպես նաև այդ գործընթացների որակի ապահովումը,
- վերլուծական կարողություններ, մասնագիտական մտածողություն ձևավորող և ՄԿԾ վերջնարդյունքներին միտված հանձնարարականները,
- ուսումնառության և հետազոտության կապի ամրապնդումը,
- կրթական վերջնարդյունքների արդիականացումը՝ հիմնված աշխատաշուկայի կարիքների ուսումնասիրության և բենչմարքինգի վրա,
- որակի ապահովման համակարգի դերը հաստատությունում խնդիրների բացահայտման գործում:
Մշտադիտարկման ավարտին բուհի ղեկավար կազմի հետ հանդիպմանն ամփոփվեցին մշտադիտարկման հիմնական արդյունքները և բարելավման ենթակա ուղղությունները։