Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) հունիսի 2-ին որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրեց ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում։
Համալսարանը 2018 թ.-ին ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով: Մշտադիտարկմանը ՈԱԱԿ ներկայացուցիչներից բացի մասնակցեց նաև Հավատարմագրման հանձնաժողովի անդամ, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Գագիկ Քթրյանը:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ռազմական ուսումնական հաստատության ունեցած առաջընթացը, նախորդ հավատարմագրումից հետո կազմած թերությունների վերացման ծրագրի իրականացման ընթացքը, ունեցած դժվարությունները, կրթական ծրագրերի բարեփոխման լավագույն փորձի տարածման մեխանիզմների անհրաժեշտությունը:
Մշտադիտարկման ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան հաստատության պետի և պետի տեղակալների, ամբիոնների պետերի, որակի ապահովման պատասխանատուների, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական և կուրսանտական կազմի ներկայացուցիչների հետ։
Մշտադիտարկման ընթացակարգի և նպատակների մասին կարող եք կարդալ հղման ներքո։