Հուլիսի 14-ին ՈԱԱԿ-ը մշտադիտարկում իրականացրեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում։ Մշտադիտարկման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել Ակադեմիայի ռեկտորի, պրոռեկտորների, մասնագիտական կրթական ծրագրերի պատասխանատուների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների և որակի ապահովման կենտրոնի պատասխանատուի հետ։
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Փ/Ծ գեներալ մայոր Համլետ Մաթևոսյանը ողջունեց ՈԱԱԿ մասնագետներին և ներկայացրեց ուսումնական հաստատության առաքելությունը, ուսումնական հաստատության հետազոտական ուղղությունները և արված հետազոտական աշխատանքները, Ակադեմիայի դերը և կառույցի կողմից տարվող աշխատանքները հասարակությունում անվտանգության մշակույթի զարգացման ուղղությամբ։
Մշտադիտարկման առանցքում էր Ակադեմիայի՝ հավատարմագրումից հետո կատարված փոփոխությունները, ուսումնական հաստատության առաջընթացը, առկա մարտահրավերները և որակի ապահովման մշակույթի ձևավորման ընթացքը։ Մշտադիտարկման ավարտին հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ամփոփվեցին մշտադիտարկման հիմնական արդյունքները և բարելավման ենթակա ուղղությունները։
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հավատարմագրվել է 2021թ․՝ 4 տարի ժամկետով։