ՏԵՄՊՈՒՍ-ի GOVERN ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 7-12-ը տեղի ունեցավ միջանկյալ մշտադիտարկում հայաստանյան 11 բուհերում:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը և «Կրթության որակ»-ը ծրագրի երեք աշխատանքային փաթեթներն են դիտարկել Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում, Վ Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում, Հյուսիսային համալսարանում, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, Վանաձորի պետական համալսարանում և Գավառի պետական համալարսարանում:
Մշտադիտարկման արդյունքների հիման վրա զեկույց կկազմվի, որը կներկայացվի GOVERN-ի շահակից բուհերի ռեկտորներին ու ծրագրի կառավարման թիմին:
GOVERN-ը եռամյա ծրագիր է (2013-2016), որի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել հայկական բուհերում ժամանակակից կառավարման համակարգի կիրառությունը, խրախուսել Բոլոնիայի օրակարգին համահունչ արդյունավետ կառուցվածքային փոփոխություններ, ընդլայնել բուհի ինքնավարությունն ու պատասխանատվությունը: