Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) այսօր իրականացնում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում։
Նպատակն է դիտարկել հավատարմագրման ազդեցությունը բուհի որակի ապահովման համակարգի վրա, բուհի բարելավման պլանի իրականացման արդյունքում տեղի ունեցած փոփոխությունները և դրանց կիրառումը կրթության կազմակերպման գործընթացում։ Ուշադրության կենտրոնում են նաև բուհի կառավարման համակարգը, ՄԿԾ-ների բարեփոխումները և որակի ապահովումը։
Այդ նպատակով ՈԱԱԿ մասնագետներից և փորձագետից կազմված խումբն առցանց հանդիպումներ է ունենում բուհի ռեկտորի, պրոռեկտորների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, որակի ապահովման բաժնի պատասխանատուների, ուսանողների հետ։ Հանդիպման ավարտին բուհի վարչական ղեկավարությանը կներկայացվեն մշտադիտարկման արդյունքները, բացահայտված խնդիրները և բարելավման հիմնական ուղղությունները։
Մշտադիտարկման ընթացակարգի և նշանակության մասին առավել մանրամասն կարող եք կարդալ հղման ներքո։