Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) դեկտեմբերի 22-ին որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրեց Երևանի պետական հումանիտար քոլեջում։
Նպատակն էր պարզել, թե որքանով է ներդրված որակի ապահովման համակարգն այդ ուսումնական հաստատությունում, որակի ապահովման ինչ գործընթացներ են ծավալվում քոլեջում և դրանց արդյունքում ինչ փոփոխություններ են իրականացվում։
Այդ նպատակով առցանց հանդիպումներ տեղի ունեցան քոլեջների վարչական ղեկավարության, դասախոսական կազմի և ուսանողների ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ քոլեջները դեռ նոր են նախապատրաստվում ինստիտուցիոնալ հավատարմագրման։ Եվ ՄՄՈՒՀ-երում մշտադիտարկման արդյունքում վեր հանված խնդիրները կնպաստեն, որ որակի ապահովման համակարգի բարելավման և հավատարմագրման նախապատրաստական աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն։
ՈԱԱԿ-ը որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկումներ է իրականացնում և բուհերում, և քոլեջներում՝ անկախ հավատարմագրված լինելու հանգամանքից։