Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը մշտադիտարկում է իրականացրել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Հյուսիսային համալսարանում։
Երկու բուհերն էլ հավատարմագրված են։
Այցի ընթացքում ՈԱԱԿ մասնագետները դիտարկել են ինստիտուցիոնալ հավատարմագրման ազդեցությունը բուհի որակի ապահովման համակարգի վրա, ինչպես նաև բուհի բարելավման ծրագրի իրագործման ընթացքը և արդյունքները։ Այդ նպատակով հանդիպումներ են տեղի ունեցել բուհի վարչական ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի, որակի ապահովման մասնագետների և ուսանողների հետ, իրականացվել է փաստաթղթերի ուսումնասիրություն։