Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մարտի 31-ին որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրեց հավատարմագրման նախապատրաստվող Դիլիջանի պետական բժշկական քոլեջում:
Մշտադիտարկմանը նախորդող ժամանակահատվածում քոլեջը SWOT վերլուծություն է իրականացրել հավատարմագրման 10 չափանիշներով: Մշտադիտարկմանը որպես փորձագետ մասնակցել են քոլեջների երկու աշխատակիցներ, որոնք որպես արտաքին գնահատող դուրս են բերել իրենց քոլեջի ուժեղ և թույլ կողմերը և հետագայում մասնակից կդառնան և բարելավման գործընթացներին, և ինքնավերլուծության իրականացմանը:
ՈԱԱԿ մասնագետները և քոլեջների ներկայացուցիչներն առցանց հանդիպումների ընթացքում ուսումնասիրել են, թե որքանով է այդ ՄՄՈՒՀ-երում ներդրված որակի ապահովման համակարգը, որակի ապահովման ինչ գործընթացներ են ծավալվում ուսումնական հաստատությունում, ինչպես են համագործակցում գործատուների հետ:
Այդ նպատակով հանդիպումներ տեղի ունեցել քոլեջի տնօրենի և փոխտնօրենների, ամբիոնների վարիչների, որակի ապահովման պատասխանատուների, ինչպես նաև դասախոսական կազմի և ուսանողների հետ: