Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) փետրվարի 26-ին որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրեց Գյումրիի «Պրոգրես» համալսարանում։
Տվյալ բուհն ինստիտուցիոնալ հավատարմագրում չունի, ուստի ՈԱԱԿ մասնագետները առցանց հանդիպումների ընթացքում ուսումնասիրել են, թե որքանով է բուհում ներդրված որակի ապահովման համակարգը, ինչպես է այն գործում, որակի ապահովման ինչ գործընթացներ են ծավալվում ուսումնական հաստատությունում։
Այդ նպատակով հանդիպումներ տեղի ունեցան բուհի ռեկտորի և պրոռեկտորների, ամբիոնների վարիչների, որակի ապահովման պատասխանատուների, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներկայացուցիչների հետ։
Մշտադիտարկման ընթացակարգի և նպատակների մասին կարող եք կարդալ հղման ներքո։