Ինչպե՞ս է ազդել հավատարմագրումը բուհի որակի ներքին ապահովման համակարգի վրա, ինչպե՞ս են գործել բուհի կառավարման և որակի ապահովման համակարգերն առցանց կրթության ժամանակահատվածում․ այս և այլ հարցեր էին երեկ «Գլաձոր» համալսարանում տեղի ունեցած մշտադիտարկման օրակարգում։ Մշտադիտարկումն իրականացրեց ՈԱԱԿ մասնագետներից և փորձագետից կազմված խումբը։
Մշտադիտարկման ընթացքում առցանց հանդիպումներ և քննարկումներ տեղի ունեցան բուհի ռեկտորի, պրոռեկտորի, որակի ապահովման բաժնի պատասխանատուների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ ՈԱԱԿ-ը մշտադիտարկումներ է իրականացնում թե բուհերում, թե քոլեջներում։ ՈԱԱԿ-ը կարևորում է մշտադիտարկումը որպես ՄՈՒՀ-ի հետ համագործակցության միջոց․ այն հնարավորություն է տալիս պարզաբանելու առկա խնդիրները և դիտարկելու ուսումնական հաստատության առաջընթացը։ COVID 19-ի համավարակով ստեղծված իրավիճակում ՄՈՒՀ-երի հետ համագործակցությունը և հնարավոր խնդիրների դիտարկումն առավել արդիական է։ Հետևաբար ՈԱԱԿ-ը շարունակում է մշտադիտարկումները նաև արտակարգ դրության պայմաններում։
Արտակարգ դրության ընթացքում ավելի վաղ ՈԱԱԿ-ը մշտադիտարկում էր իրականացրել Գորիսի պետական համալսարանում, Եվրոպական համալսարանում, Արցախի պետական համալսարանում և Հյուսիսային համալսարանում։