Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մշտադիտարկում է իրականացրել Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայում։
Բուհը 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացել է 2018-ին։
Այցի ընթացքում ՈԱԱԿ մասնագետները դիտարկել են, թե հավատարմագրման և բարելավման ծրագրի իրագործման արդյունքում ինչ փոփոխություններ է կրել բուհի որակի ներքին ապահովման համակարգը, որքանով է բուհը կատարում իր ստանձնած պարտավորությունները կրթության որակի շարունակական բարելավման ապահովման առումով։ Այդ նպատակով ՈԱԱԿ մասնագետը և փորձագետը, որը նաև բուհի առաջին ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական խմբի անդամ է եղել, հանդիպումներ են ունեցել բուհի վարչական ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, ուսումնասիրել են փաստաթղթերը։
Լուսանկարները՝ ՀԳՊԱ կայքից