Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտորնն (ՈԱԱԿ) այսօր մշտադիտարկում է իրականացնում Արմավիրի պետական բժշկական քոլեջում։
Նպատակն է դիտարկել ՄՈՒՀ-ի որակի ապահովման համակարգի գործունեությունը՝ շեշտելով հատկապես համավարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակահատվածը։
Այդ նպատակով ՈԱԱԿ մասնագետներն առցանց հանդիպումներ են ունենում քոլեջի տնօրենի և փոխտնօրենների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներկայացուցիչների, որակի ապահովման բաժնի մասնագետների հետ։
ՈԱԱԿ-ը կարևորում է մշտադիտարկումը որպես ՄՈՒՀ-ի հետ համագործակցության միջոց․ այն հնարավորություն է տալիս պարզաբանելու առկա խնդիրները և դիտարկելու ուսումնական հաստատության առաջընթացը։ COVID 19-ի համավարակով ստեղծված իրավիճակում ՄՈՒՀ-երի հետ համագործակցությունը և հնարավոր խնդիրների դիտարկումն առավել արդիական է։ Հետևաբար ՈԱԱԿ-ը շարունակում է մշտադիտարկումները նաև արտակարգ դրության պայմաններում։