Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մայիսի 17-ին որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրեց Ալավերդու պետական քոլեջում:
Մշտադիտարկման նպատակն է պարզել, թե որքանով է ներդրված որակի ապահովման համակարգն ուսումնական հաստատությունում, որակի ապահովման ինչ գործընթացներ են ծավալվում քոլեջում, և դրանց արդյունքում ինչ փոփոխություններ են իրականացվում:
Այդ նպատակով առցանց հանդիպումներ տեղի ունեցան քոլեջի վարչական ղեկավարության, դասախոսական կազմի և ուսանողների հետ:
Նշենք, որ ՄՄՈՒՀ-երում մշտադիտարկման արդյունքում վեր հանված խնդիրները կնպաստեն հաստատություններում որակի ապահովման համակարգի ներդրմանն ու շարունակական բարելավմանը և հավատարմագրման նախապատրաստական աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելուն:
ՈԱԱԿ-ը որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկումներ է իրականացնում և՛ բուհերում, և՛ քոլեջներում՝ անկախ հավատարմագրված լինելու հանգամանքից: