Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, կարևորելով մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգի ներդրումը և շարունակական բարելավումը, շարունակում է որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկման գործընթացները: Այդ նպատակով մշտադիտարկման առցանց այցեր տեղի ունեցան մայիսի 18-ին Գյումրու պետական տեխնիկական և մայիսի 19-ին Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջներում:
Առցանց այցի ընթացքում ՈԱԱԿ մասնագետները դիտարկեցին ուսումնական հաստատությունների որակի ներքին ապահովման համակարգի գործունեությունը, կրթական ծրագրերի բարելավման ընթացքը: Ուշադրության կենտրոնում էին նաև գործատուների հետ համագործակցությունը, ուսումնական հաստատության ռեսուրսներով ապահովվածությունը, ուսանողների՝ կրթական և որակի ապահովման գործընթացներում ներգրավվածությունը, շահակիցների հետ հաղորդակցությունը և նրանց կարիքների վերհանմանն առնչվող հարցեր։
Առցանց այցերի ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան հաստատությունների վարչական ղեկավարության, դասախոսական կազմի, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուների հետ: