Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը հանդիպումների շարք է իրականացնում ներքին և արտաքին շահակիցների տարբեր խմբերի հետ։ Նպատակն է քննարկել ՈԱԱԿ 2021-2025թթ․ ռազմավարական ծրագրի հիմնադրույթները։
ՈԱԱԿ մասնագետները միջազգային փորձագետի հետ համագործակցությամբ մշակել են ռազմավարական ծրագրի նախագիծ։ Արտաքին և ներքին շահակիցների հետ քննարկումների արդյունքում դուրս կբերվեն ռազմավարական հիմնական ուղղությունները, կհստակեցվեն առաջիկա տարիների շեշտադրումները։ Հիմնվելով մշակված նախագծի և շահակիցների հետ քննարկումների արդյունքների վրա՝ համապատասխան աշխատանքային խումբը ՈԱԱԿ ռազմավարական ծրագիրն ավարտուն տեսքի կբերի։ Այնուհետև այն կներկայացվի Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը։