Հայաստանի Հանրապետությունում առաջիկայում մեկնարկելու է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում մասնագիտական կրթական ծրագրերի հավատարմագրման գործընթացը։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) ՄՈՒՀ-երում ՄԿԾ-ների ներքին գնահատման գործըթնացը կարևոր քայլ է դիտարկում ծրագրային հավատարմագրմանը նախապատրաստվելու տեսանկյունից։ Այդ նպատակով այսուհետ հավատարմագրված բոլոր մասնագիտական ուսումնական հաստատությունները վերահավատարմագրման դիմելիս ՈԱԱԿ-ին պետք է ներկայացնեն նաև հաստատությունում իրականացվող կրթական ծրագրերի ներքին գնահատման արդյունքները։
Նշենք՝ ըստ Հավատարմագրման կարգի․
- Հավատարմագրում ստացած ՄՈՒՀ-երը պարտավոր են երկու տարին մեկ անգամ ՈԱԱԿ-ին գրավոր հաշվետվություն ներկայացնել բարելավման ծրագրի իրագործման ընթացքի և արդյունքների վերաբերյալ։
- Պայմանական հավատարմագրում ստացած հաստատությունները պարտավոր են վեց ամիսը մեկ անգամ ՈԱԱԿ-ին ներկայացնել գրավոր հաշվետվություն իրականացված բարելավումների վերաբերյալ: