ՈԱԱԿ-ը խրախուսում է բուհերի կողմից մասնագիտական կրթական ծրագրերի (ՄԿԾ) վերանայման և բարելավման նախաձեռնողականությունը։ Այն նախապատրաստողական փուլ է նաև ծրագրային հավատարմագրման համար։
Ամեն տարի մենք իրականացնում ենք ՄԿԾ բարելավման հաջողված փորձերի հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում ՀՀ բուհերի մասնգիտական կրթական ծրագրերի պատասխանատուները, դասախոսները ներկայացնում են իրենց լավ փորձերը՝ մասնագիտական երկխոսություն ձևավորելով տարբեր բուհերի ներկայացուցիչների միջև։
Հերթը ձե՛րն է։
Եթե ունեք ՄԿԾ բարելավման լավ փորձ և ցանկանում եք ներկայացնել, կարող եք կապ հաստատել ՈԱԱԿ շահակիցների հետ կապի պատասխանատու Արմենուհի Մհերյանի հետ։
Email: arminemheryan@anqa.am
Հեռ։ (094) 45-11-33