Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ մշտադիտարկում Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջում. ՄՈՒՀ-ը 2022-թ․-ին ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով:
Մշտադիտարկման շրջանակներում ՈԱԱԿ մասնագետները հանդիպում-քննարկումներ ունեցան քոլեջի ղեկավար կազմի, ամբիոնների վարիչների և դասախոսների, ուսանողների, որակի պատասխանատուի հետ:
Քննարկման առանցքային թեմաներն էին.
- հավատարմագրման ազդեցությունը ՄՈՒՀ-ի վրա,
- բարելավման ծրագրի իրագործումը, առկա ձեռքբերումները և մարտահրավերները,
- ՄԿԾ-ների մշտադիտարկման և բարելավման գործընթացը,
- ձևավորող գնահատման կիրառման փորձը քոլեջում,
- որակի ապահովման գործողությունների տարեկան պլանավորումը, տվյալների հավաքագրման մեխանիզմները և դրանց կիրառումը որոշումների կայացման գործընթացում:
ՄՈՒՀ-ի ներկայացուցիչների հետ քննարկվեց նաև հանրակրթական և մասնագիտական առարկաների ներկա բաշխվածության արդյունավետությունը և հնարավոր մարտահրավերները, միջառարկայական համագործակցությունը և համատեղ դասերի անցկացման անհրաժեշտությունը, որոշ մասնագիտություններով ԱՀՈՒ իրականացման հնարավորությունը:
Մշտադիտարկման ավարտին ՈԱԱԿ մասնագետները մատնանշեցին ՄՈՒՀ-ի լավագույն փորձը և բարելավման ուղղությունները: