ՈԱԱԿ որակի ներքին ապահովման պատասխանատու Անի Մկրտչյանն ապրիլի 2-ին մասնակցեց «Բուհերի միջազգայնացմանն ուղղված Էրազմուս + նախագծերի միջև փորձի փոխանակում» խորագրով աշխատաժողովին, որի նպատակն էր՝
- կիսվել Էրազմուս + «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում» գործողության շրջանակներում իրականացված և ընթացիկ նախագծերի հաջողված փորձով,
- քննարկել ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած խնդիրները և մարտահրավերները, ինչպես նաև դրանց հաղթահարմանն ուղղված առաջարկները։
Հանդիպման երկրորդ հատվածում ՈԱԱԿ աշխատակից Անի Մկրտչյանը մասնակցեց «Էրազմուս + ծրագրերի ազդեցությունը, հնարավորություններն ու մարտահրավերները» պանելային քննարկման, որի ժամանակ թեմայի վերաբերյալ իրենց դիտարկումները ներկայացրեցին բուհի ներկայացուցիչները, ՈԱԱԿ-ի ներկայացուցիչը և ուսանողը։ Քննարկման շրջանակներում անդրադարձ կատարվեց՝
- միջազգայնացման գործընթացում որակի ապահովման մեխանիզմների կարևորությանը,
- Եվրոինտեգրացիայի գործընթացում միջազգայնացմանն ուղղված գործընթացների արդյունավետ իրականացման կարևորությանը,
- հավատարմագրման առաջին շրջափուլի արդյունքում կատարված փոփոխություններին միջազգայնացման համատեքստում, ինչպես նաև ինստիտուցիոնալ հավատարմագրման երկրորդ շրջափուլում առկա վիճակին ու մարտահրավերներին։
ՈԱԱԿ-ը մշտապես կարևորել է միջազգայնացման գործընթացները, ինչն արտահայտվում է ինչպես հավատարմագրումների ժամանակ՝ արտաքին կապեր և միջազգայնացում չափանիշի առանձնակի շեշտադրմամբ, այնպես էլ իր տարբեր գործընթացներում՝ մասնավորապես ներգրավվելով մի շարք ցանցերում և անդամակցելով տարբեր միջազգային կառույցներին։