PICQA դրամաշնորհային ծրագրի շրջանակում, հոկտեմբերի 18-21 Երևանում են գերմանական, հոլանդական և ֆրանսիական՝ համապատասխանաբար ASIIN, QANU և CIEP կազմակերպությունների ներկայացուցիչները: Ծրագրի երրորդ աշխատանքային փաթեթով Բրունո Կուրվալեն, Բիրգիթ Հանին և Մելիսա Ֆրեդերիկը կքննարկեն «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի մշակած և կառավարության կողմից հաստատած մասնագիտական ուսումնական հաստատությունների հավատարմագրման կարգը, չափորոշիչներն ու չափանիշները, կդիտարկեն դրանց համարժեքությունը միջազգային չափանիշներին: Երևան ժամանած եվրոպացի փորձագետները միջազգային հեղինակավոր կառույցների ներկայացուցիչներ են. Բիրգիթ Հանին ASIIN-ի փոխտնօրենն է, Մելիսա Ֆրեդերիկը QANU-ում ծրագրի ղեկավար է, Բրունո Կուրվալեն ENQA-ի՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի նախկին նախագահն էր ու ներկայում՝ CIEP-ում որակի ապահովման փորձագետ:Ի դեպ, Մասնագիտական կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի՝ ENQA-ի խորհրդի կողմից ՈԱԱԿ-ին շնորհվել է նախնական անդամակցության կարգավիճակ, ինչը լրացուցիչ հնարավորություն է պաշտոնական հարաբերությունների հաստատումից բացի լայնորեն համագործակցել որակի ապահովման եվրոպական մյուս երկրների կենտրոնների հետ: Իսկ ASIIN, QANU և CIEP դեռ ապրիլին, Երևանում, երկրորդ աշխատանքային փաթեթի շրջանակում ծանոթացել էին ՄՈՒՀ-երի հավատարմագրման կարգին, չափանիշներին ու չափորոշիչներին, որոնք դեռ մշակման փուլում էին: Հիշյալ կազմակերպությունները PICQA-ի գործընկերներն են, իսկ PICQA նպաստում է մասնագիտական կրթության ոլորտում որակի ապահովման միջազգայնացմանն ու համադրելիության խթանմանը: