Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը մասնակցում է ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրմանը նվիրված միջազգային գիտաժողովի։ Բրյուսելում ընթացող միջոցառման կազմակերպիչներն են Հավատարմագրման եվրոպական կոնսորցիումը (ECA) և Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալությունը (NVAO):
Եվրոպական կրթական տարածքի բուհերի և հավատարմագրման գործակալությունների ներկայացուցիչները կքննարկեն ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումը Եվրոպայում, առկա իրավիճակը և ապագայի միտումները։
Աշխատաժողովների միջոցով անդրադարձ կկատարվի ինստիտուցիոնալ փորձաքննության շրջանակներում ՄԿԾ-ների դիտարկման որակին, ինչպես նաև կրթական ծրագրերի որակի ապահովմանը ռիսկների վերլուծությունների ու ցուցիչների սահմանման միջոցով։ Կներկայացվի նաև ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում կրթական ծրագրերի որակի ապահովման դանիական և ֆլանդրիական փորձը։
Լուսանկարը՝ NVAO-ի թվիթերյան էջից