Մայիսի 5-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգում Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի ինստիտուցիոնալ հավատարմագրումն էր։
Հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց փորձագետների զեկույցը հաստատության ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ, դիտարկեց դրական և բացասական գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով է իրատեսական քոլեջի բարելավման ծրագիրը։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով: