Մեկնարկեց Էրազմուս+ ծրագրի «Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» (C3QA) նախագիծը:
Հանդիսավոր մեկնարկը տրվեց այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանում նախագծի շահակիցների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը:
Ծրագրի կոնսորցիումը ներառում է 20 հաստատություն (բարձրագույն ուսումնական հաստատություններ, որակի ապահովման կառույցներ, ոլորտային նախարարություններ) Հայաստանից, Բելգիայից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Մոնղոլիայից, Լեհաստանից և Ուկրաինայից: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը ևս ծրագրի գործընկերներից է:
C3QA նախագծի նպատակն է մշակել և փորձարկել 3-րդ աստիճանի կրթության՝ մասնավորապես ասպիրանտական ծրագրերի որակի ապահովման քաղաքականության հայեցակարգ և գործիքակազմ, ինչպես նաև գործնական մեխանիզմներ և ընթացակարգեր, որոնք հետագայում կկիրառվեն Հայաստանում, Ղազախստանում, Մոնղոլիայում և Ուկրաինայում: