Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) մեկնարկել է փորձագետների վերապատրաստման հերթական դասընթացը։ Նպատակն է ունենալ բարձրակարգ փորձագետներ, որոնք անկախ և անկողմնակալ գնահատում կիրականացնեն ուսումնական հաստատություններում։
Վերապատրաստման արդյունքում մասնագետները կծանոթանան հավատարմագրման գործընթացին և փորձագիտական աշխատանքի առանձնահատկություններին, կսովորեն փորձագետի տեսանկյունից գնահատել բուհի համապատասխանությունը հավատարմագրման չափանիշներին, կկարողանան իրականացնել փորձագիտական նախնական գնահատում, փորձագիտական այց և գրել փորձագիտական զեկույց։
Փորձագետների համար կազմակերպվող դասընթացները շարունակական են լինելու։ Փորձագետին ներկայացվող պահանջներին ծանոթանալու և փորձագիտական բազայում գրանցվելու համար այցելեք ՈԱԱԿ կայքի «Փորձագետներ» բաժին։