Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն իրականացնում է փորձագետների առցանց վերապատրաստում։ Այսօր մեկնարկեց երկօրյա դասընթացը, որին մասնակցում են ՈԱԱԿ փորձագետների բազայում ընդգրկված մասնագետներ։
Նպատակն է բուհերի հավատարմագրման գործընթացների համար ապահովել համապատասխան մասնագիտություններով փորձագետների, որոնք կկարողանան վերլուծել և դուրս բերել բուհի ինստիտուցիոնալ խոշոր խնդիրներն ու լավագույն փորձը և տրամադրել բերելավման խորհրդատվություններ։
Դասընթացի մասնակիցները ներկայացրեցին որակի ապահովման գործընթացներին մասնակցության իրենց փորձը, պատմեցին, թե ինչպես են բարելավել իրենց կողմից դասավանդվող առարկաների բովանդակությունը, դասավանդման մեթոդաբանությունը, գնահատումը։ Քննարկվեց՝ արդյոք հետազոտությամբ հիմնավորված փորձն ինստիտուցիոնալ մակարդակում կիրառություն է ստացել։
Այնուհետև դասընթացի մասնակիցների կողմից ներկայացված ինֆորմացիան քննարկվեց փորձագետի տեսանկյունից։ Մասնակիցներին ներկայացվեցին փորձագետի աշխատանքի առանձնահատկությունները, քննարկվեցին զանազան իրավիճակներ, որոնք կարող են ի հայտ գալ փորձագիտական աշխատանքի ընթացքում։
Վերապատաստման առաջին օրն ամփոփվեց գործնական առաջադրանքով։ Հաջորդիվ մասնակիցները դերային խաղերով կունենան ֆոկուս-խմբային հանդիպումներ, պայմանական ուսումնական հաստատության արտաքին գնահատում կիրականացնեն, կծանոթանան փորձագիտական զեկույց պատրաստելու առանձնահատկություններին։