Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում մեկնարկել է հերթական երկփուլ վերապատրաստումը «Որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում։ Ինստիտուցիոնալ հավատարմագրում» թեմայով։
Դասընթացին մասնակցում են մի շարք քոլեջների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, որակի ապահովման պատասխանատուներ։
Վերապատրաստման նպատակն է նպաստել քոլեջներում որակի ապահովման ներքին համակարգի ներդրմանը և զարգացմանը, նախապատրաստել քոլեջները ինստիտուցիոնալ հավատարմագրմանը։
Դասընթացի շրջանակներում մանրակրկիտ կներկայացվեն հետևյալ թեմաները․
- Կրթության որակի ապահովման համակարգի ներդրում։ Որակի ապահովման մեխանիզմների և գործիքակազմի ստեղծում։
- Ինստիտուցիոնալ հավատարմագրում։ Ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն։
Դասընթացը վարում են ՈԱԱԿ մասնագետները։