Նոյեմբերի 15-17-ին Վիեննայում ընթանում է Որակի ապահովման եվրոպական 13-րդ ֆորումը։ Բարձրագույն կրթության որակի ապահովման ոլորտի ներկայացուցիչներին այս անգամ ֆորումը միավորել է «Ընդարձակելով որակի ապահովման սահմանները» խորագրի ներքո։ Որակի ապահովման եվրոպական ֆորումին մասնակցում է նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը։
Պլենար նիստերով անդրադարձ կկատարվի որակի ապահովման հեռանկարներին և բարձրագույն կրթության փոփոխվող համայնապատկերին։
Ֆորումի քննարկման առանցքային թեման է լինելու, թե ինչպես ստեղծել որակի ապահովման համակարգ, որն իր մեջ կներառի գործունեության լայն շրջանակ՝ այդ թվում դասավանդումը և գնահատումը, հետազոտությունը, կառավարումը։