Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում ընթանում է «ՄԿԾ որակի ապահովման համակարգ» թեմայով դասընթացը, որին մասնակցում են մի շարք բուհերի դեկաններ, ամբիոնների վարիչներ և ՄԿԾ պատասխանատուներ։
Եռօրյա դասընթացի շրջանակներում կքննարկվեն ՄԿԾ-ների ուժեղ և թույլ կողմերը, կձևակերպվեն որակի ապահովման մեխանիզմները, անդրադարձ կկատարվի դասընթացի պլանավորմանը և ուսանողի առաջընթացի ճանապարհային քարտեզին։
Դասընթացը վարում են ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և շահակիցների հետ կապերի պատասխանատու Լիլիթ Զաքարյանը։