Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում այսօր մեկնարկել է «Մասնագիտությունների կրթական ծրագիր (ՄԿԾ). անկալվող ելքային արդյունքներ և ուսանողի գնահատում» թեմայով եռօրյա դասընթացը:
Դասընթացին մասնակցում են դասախոսներ, ամբիոնների վարիչներ, ծրագրերի ղեկավարներ և որակի ներքին ապահովման համակարգի աշխատակիցներ հայաստանյան 6 բարձրագույն ուսումնական հաստատություններից:
Վերապատրաստումն իրականացնում են ՈԱԱԿ մասնագետները:
Եռօրյա դասընթացի ընթացքում տեսական ու գործնական պարապմունքներով անդրադարձ կկատարվի ուսանողի գնահատմանը, դասավանդմանը, ուսումնառությանը, գնահատման մինիմալ շեմին, ուսանողի առաջընթացին, ակլնալվող ելքային արդյունքներին և այլն:
Դասընթացի շրջանակներում մասնակիցները գիտելիքներ և հմտություններ ձեռք կբերեն՝ նորովի ձևակերպելու դասավանդվող առարկայի ելքային արդյունքները, մշակելու գնահատման պլան և առարկայի ելքային արդյունքների գնահատման մեթոդները, ինչպես նաև պատկերացում կկազմեն ՄԿԾ ելքային արդյունքների ուղղահայաց և հորիզոնական համապատասխանեցման մասին:
Իրականացվող դասընթացը կնպաստի բուհերում ՄԿԾ մեթոդաբանության և առարկայական ծրագրերի վերջնարդյունքների մշակման բարելավմանը, գնահատման քաղաքականության հստակեցմանը: