Հուլիսի 5-8-ն ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ փորձագիտական խումբն այց է իրականացնում «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան:
Փորձագիտական խմբի ղեկավարն է Ասյա Սիմոնյանը՝ ՇՊՀ-ի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու։ Փորձագիտական խմբի անդմաներն են՝ Հովհաննես Գրիգորյանը՝ ԵՊՀ, Գիտական քաղաքականության վարչության առաջատար մասնագետ, աշխարհագրայան գիտությունների թեկնածու, դոցենտ, Վահե Թորոսյանը՝ Հայաստանի Եվրոպական համալսարանի Իրավական դեպարտամենտի ղեկավար, նույն համալսարանի գիտական խորհրդի քարտուղար, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Գործընթացում, որպես միջազգային փորձագետ, ընդգրկված է Ալեքսեյ Կրյուկովը՝ Կուրսկի պետական բժշկական համալսարանի Կրթական գործունեության տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, իսկ ուսանող-փորձագետն է Էդգար Մանուչարյանը՝ Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, իրավաբանություն բաժնի ուսանող։
Փորձագիտական խմբի աշխատանքները համակարգում է ՈԱԱԿ Քարտուղարության բաժնի ղեկավար Անահիտ Ութմազյանը։
Փորձագիտական խուբն արդեն իրականացրել է ուսումնական հաստատության ռեսուրսների դիտարկում, մասնակցել է պետական ավարտական քննություններին, դիտարկել է ուսանողի աշխատանքը հիվանդանոցներում։
Փորձագիտական այցի առաջին օրը հանդիպումներ կայացան համալսարանի ռեկտորի, պրոռեկտորների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, կառավարման խորհրդի, արտասահմանյան և տեղացի շրջանավարտների հետ։
Հաջորդ օրերի ընթացքում փորձագետները կշարունակեն քննարկումները համալսարանի ներքին և արտաքին մյուս շահակիցների հետ:
Գործընթացի շրջանակներում նախատեսված են մասնագիտական հանդիպում-քննարկումներ «Բուժական գործ», «Ստոմատոլոգիա» և «Իրավագիտություն» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Փորձագիտական այցին հաջորդող փուլը փորձագիտական զեկույցի կազմումն է, որը նշում է ուսումնական հաստատության ուժեղ և թույլ կողմերը, բովանդակում է փորձագիտական խմբի կողմից տրված խորհրդատվությունները։
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը որոշում կկայացնի՝ ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ:
Նշենք՝ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը վերջին անգամ ինստիտուցիոնալ հավատարմագրում անցել է 2019 թվականին։