Մարտի 30-ից ապրիլի 1-ը կայացավ Էրազմուս+ ՀԳ2 «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) ծրագրի մեկնարկային հեռահար հիբրիդային հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի գործընկեր բոլոր հաստատությունների աշխատանքային խմբերը, Հայաստանի և Ռուսաստանի Էրազմուս+ ազգային գրասենյակների, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի մասնագետները, ինչպես նաև Եվրոպական միության ներկայացուցիչները։
Ծրագրի նպատակն է՝ EMI կրթական ծրագրերի զարգացմամբ և ներդրմամբ, EMI կենտրոնների ստեղծմամբ խթանել Հայաստանի և Ռուսաստանի մի շարք բարձագույն կրթական հաստատություններում կրթության գերազանցությունը։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց հաստատությունները, ծրագիրն իրականացնելու համար առկա ռեսուրսները և ծրագրային ակնկալիքները: Քննարկվեցին աշխատանքային մի շարք հարցեր, պարզաբանվեցին ծրագրի իրականացման և կառավարման բոլոր փուլերում տեղ գտած նորությունները, ինչպես նաև COVID-19-ով պայմանավորված փոփոխությունները։