Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ փորձագիտական խումբը հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական այց է իրականացնում Երևանի պետական հումանիտար քոլեջ։
Փորձագիտական խմբի ղեկավարն է ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոն դոցենտ Մենուա Սողոմոնյանը։ Փորձագիտական խմբի մյուս անդամներն են Քրիստինե Հակոբյանը՝ Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի Կադրերի բաժնի ղեկավար, տուրիզմի դասախոս, Նարինե Սիրականյանը՝ Կրթության տեսչական մարմնի «իԳործ» ծրագրի մասնակից, Արթուր Դավթյանը՝ ԵՊՀ Կիրակառական վիճակագրություն և տվյալների գիտություն բաժնի ուսանող։
Փորձագիտական խմբի համակարգողն է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժին մասնագետ Անահիտ Տերտերյանը։
Փորձագիտական այցի առաջին օրը հանդիպումներ տեղի ունեցան քոլեջի տնօրենի և փոխտնօրենների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, Կառավարման խորհուրդի, գործատուների և շրջանավարտների հետ։
Հաջորդ օրերի ընթացքում փորձագետները կշարունակեն հանդիպում-քննարկումները քոլեջի ներքին և արտաքին մյուս շահակիցների հետ, կիրականանցնեն դասալսումներ և քոլեջի ռեսուրսների դիտարկում։
ՈԱԱԿ քաղաքականության համաձայն՝ ինստիտուցիոնալ հավատարմագրումների ընթացքում շահակիցների հետ հանդիպումների շարքում ներառել է հատուկ քննարկում-զրույցներ գործընթացի շրջանակներում դիտարկվող մասնագիտական կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ: Շահակիցների հետ հանդիպումների ընթացքում դիտարկվում է մասնագետ պատրաստելու ողջ հետագիծը ուսանողներին տրվող հանձնարարակաների, դասալսումների, պրակտիկաների և ավարտական աշխատանքների դիտարկման, հանդիպում–քննարկումների միջոցով: Երևանի պետական հումանիտար քոլեջի ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում փորձագիտական խումբը մասնագիտական հանդիպում–քննարկումներ կունենա «Նախադպրոցական կրթություն», «Զբոսաշրջություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ», «Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ» կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների և ուսանողների հետ։
Փորձագիտական այցին հաջորդող փուլը փորձագիտական զեկույցի կազմումն է, որ մատնանշում է քոլեջի ուժեղ և թույլ կողմերը, բովանդակում է փորձագիտական խմբի կողմից տրված խորհրդատվությունները։
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը որոշում կկայացնի՝ ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով քոլեջի ներկայացուցիչների ու փորձագետների հետ: