Մեկնարկել է Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (HERE) ամենամյա համաժողովը։ Դեկտեմբերի 12-13-ին Հռոմում ընթացող համաժողովը կրում է «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության բարեփոխումների համար․ համատեղ միջազգային ծրագրերի ազդեցությունը» խորագիրը։
Համաժողովին մասնակցում է նաև Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ, ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը։
Երկօրյա համաժողովի առանցքում կլինեն ծրագրերը, որոնցում ընդգրկված են բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետները, դրանց արդյունքները և ազդեցությունը շահակից երկրներում։ Կներկայացվեն կարողությունների զարգացմանը նվիրված ծրագրերը և դրանց արդյունքները, վեր կհանվի լավագույն փորձը։