Մեկնարկել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) 8-րդ վեհաժողովը, որին մասնակցում է նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը։
Հոկտեմբերի 26-27-ին Սևրում ընթացող վեհաժողովի ընթացքում ENQA անդամ կառույցների ներկայացուցիչները կքննարկեն բարձրագույն կրթության բարեփոխումները, փոփոխությունները և զարգացումները կրթության որակի ապահովման ոլորտում, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման հարաբերակցությունը և որակի ապահովման ապագան։ Մասնակիցները կքննարկեն նաև ENQA-ի ուղերձը 2018-ի ԵԲԿՏ նախարարական գագաթնաժողովին։
Նշենք, որ ՈԱԱԿ-ն առաջին անգամ է լիիրավ անդամի կարգավիճակում մասնակցում ENQA-ի վեհաժողովին՝ ունենալով քվեարկության իրավունք։