ՈԱԱԿ–ի կողմից ամեն տարի պարբերաբար իրականացվում են շահակիցների՝ որակի ապահովման հմտությունների զարգացման աշխատաժողովներ, համաժողովներ, քննարկումներ և վերապատրաստումներ՝ հավատարիմ մնալով իր գործունեության նպատակին՝ աջակցել ՄՈՒՀ–երին՝ ստեղծելու ՀՀ օրենսդրությանը համահունչ որակի մշակույթ։
Այս տարի արդեն մեկնարկել է ՈԱԱԿ փորձագետների վերապատրաստումները՝ առաջիկայում սպասվող ՄԿՈՒ հաստատությունների հավատարմագրումներին մասնակցելու համար։
Հանդիպման առաջին օրը ՈԱԱԿ մասնագետներ Ռ․ Թոփչյանը, Վ․ Գյուլազյանը և Ա․ Տերտերյանը վերապատրաստման մասնակիցներին ներկայացրին հավատարմագրման գործընթացը և փորձագիտական աշխատանքի առանձնահատկությունները անդրադառնալով՝ ՄԿՈւ հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակներին, ներկայացրին ՈԱԱԿ մոտեցումները, քննարկեցին ՄԿՈՒ հաստատությունների հիմնական խնդիրները։ Օրը ամփոփվեց գործնական առաջադրանքի ներկայացմամբ։
Հաջորդիվ մասնակիցները դերային խաղի միջոցով ծանոթանալու են փորձագիտական խմբի աշխատանքին, իրականանցնելու են ինստիտուցիոնալ ինքնավերլուծության նախնական գնահատում և փորձագիտական նախնական զեկույցի նախապատրաստում։