ՏԵՄՊՈՒՍ-ի GOVERN ծրագրի շրջանակներում հունիսի 29-ից հուլիսի 8-ը ճանաչողական այց տեղի ունեցավ դեպի եվրոպական առաջատար ուսումնական հաստատություններ`Մեծ Բրիտանիայի Բաթ Սփա համալսարան, Բելգիայի Լյուվենի համալսարան և Գերմանիայի Կոբլենցի համալսարան: Ճանաչողական այցին մասնակցում էին նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի աշխատակիցներից:
Այցը և բուհերում կազմակերպված աշխատաժողովները մասնակիցներին հնարավորություն ընձեռեցին մոտիկից ծանոթանալու այդ բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատանքին, վարչարարությանը և լավագույն փորձին:
Բուհերում կազմակերպված աշխատաժողովների ընթացքում անդրադարձ է կատարվել բուհի առաքելությանը, տեսլականին, կառավարմանը, պլանավորմանը, մարդկային ռեսուրսների, ուսանողների, ֆինանսների, ինչպես նաև ֆակուլտետների արդյունավետ կառավարմանը, որակի ապահովմանը, քննարկվել են նաև ապագայի կրթության հեռանկարները և տվյալների լայնամասշտաբ հավաքագրման գործուն մեխանիզմները: