Հոկտեմբերի 10-ին և 11-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կկայանա ՏԵՄՊՈՒՍ-ի շրջանակներում իրականացվող ‹‹Մասնագիտական կրթության ոլորտում որակի ապահովման միջազգայնացման և համադրելիության խթանումը›› (PICQA) եռամյա դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ համաժողովը: Համաժողովը կազմակերպել են ‹‹Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն›› հիմնադրամը (ՈԱԱԿ) և Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնը:
Սույն համաժողովի նպատակն է ներկայացնել ծրագրի արդյունքները և քննարկել տարածաշրջանում որակի ապահովման ցանցի ստեղծման գործիքները և պահպանման հնարավորությունները:
Միջոցառումը կհամախմբի ‹‹Մասնագիտական կրթության ոլորտում որակի ապահովման միջազգայնացման և համադրելիության խթանումը›› (PICQA) դրամաշնորհային ծրագրի բոլոր գործընկերներին, ինչպես նաև ՀՀ մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարների, որակի ապահովման փորձագետների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, որակի ապահովման գործընթացներում ներգրավված անձանց, մասնագիտական կրթության որակի ապահովման ոլորտի այլ շահակիցների:
Ելույթներով հանդես կգան ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Վրաստանի ԿԳ նախարար Թամար Սանիկիդձեն, Մասնագիտական կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) խորհրդի անդամ Ռադու Դամիանը, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և այլ շահակիցներ:
Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես կգան նաև մասնագիտական կրթության ոլորտի այլ շահակիցներ Հայաստանից, Վրաստանից և Եվրոպայից:
Նշենք, որ սույն ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ևՎրաստանում մասնագիտական կրթության որակը և խթանելհամապատասխանությունը եվրոպական մակարդակում: Այս գործընթացըներառում է երկու երկրներում որակի արտաքին ապահովման այնպիսիհամակարգերի մոդելի մշակումը և խթանումը, որոնք ընդունված ու ճանաչվածկլինեն տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, բարձրագույնկրթության ոլորտում շահակիցների միջև տարածաշրջանային երկխոսությանապահովումը, գործընկեր երկրներում որակի ներքին և արտաքին ապահովմանգործընթացներում ներգրավված շահակիցների մասնագիտական կարողություններիզարգացումը, Հայաստանում և Վրաստանում որակի ներքին կառավարման ևորակի արտաքին ապահովման գործընթացների ուղղությամբ մասնագիտականուսումնական հաստատությունների պատրաստումը: