Մարտի մեկին տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգային հարցերից մեկը ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ինստիտուցիոնալ հավատարմագրման հարցն էր։
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները քննարկեցին կրթահամալիրի արտաքին գնահատման փորձագիտական զեկույցն ըստ հավատարմագրման 10 չափանիշների տիրույթների, դիտարկեցին դրական և բացասական գնահատված տիրույթները, դրանցում առկա խնդիրները, նախորդ հավատարմագրումից ի վեր արձանագրված առաջընթացը և բարելավման ծրագրի իրագործման արդյունքները։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամալիրին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։
Նշենք, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամալիրը (նախկինում՝ ՀՀ Ոստիկանության կրթահամալիր) 2019-ին ստացել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։