ՈԱԱԿ -ը ստացել է բազմաթիվ արձագանքներ` կապված բարձագույն մասնագիտական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ 2010-2011 ուսումնական տարվա տվյալների հավաքագրման հետ:
Համաձայն ստացված արձագանքների` բարձրագույն մասնագիտական հաստատությունների ներկայացուցիչները չեն հասցրել լրացնել հարցաշարը մինչև ներկայացված վերջնաժամկետը:
Այսպիսով, փոփոխել եւ վերանայվել է հարցաշարի լրացման վերջնաժակետը. այն մարտի 31-ից երկարաձգվել է մինչև մայիսի 10-ը:
Հիշեցնենք, որ հավատարմագրման կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն, էլեկտրոնային հարցաշարի լրացումը պետական հավատարմագրման գործընթացն անցնելու պարտադիր նախապայմաններից է: Հարցաշարը տեղակայված է http://survey.anqa.am հասցեում: