Ինստիտուցիոնաալ հավատարմագրման շրջանակներում ՈԱԱԿ փորձագիտական խումբը հոկտեմբերի 18-21 ընկած ժամանակահատվածում կայցելի Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ։
Այցի առաջին օրը փորձագետները հանդիպումներ կունենան ՎՁՏՊՔ տնօրենի, փոխտնօրենների, ինքնավերլուծության խմբի անդամների, շրջանավարտների և գործատուների հետ։
Փորձագիտական խումբը ղեկավարում է Շիրակի պետական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, նույն համալսարանի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանը։ Փորձագիտական խմբի անդմաներն են Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի բարձրագույն մաթեմատիկայի դասախոս, պրակտիկայի բաժնի վարիչ, որակի կառավարման հանձնաժողովի նախագահ Աշոտ Ավետիսյանը, ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի կառավարում ամբիոնի դասախոս Աննա Պարսյանը, Արարատի պետական քոլեջի Ֆինանսներ բաժնի ուսանող Լիդա Գրիգորյանը։
Փորձագիտական խմբի համակարգողն է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժին մասնագետ Մերի Բարսեղյանը։
Արտաքին գնահատումից հետո ուսումնական հաստատության հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի, քոլեջի ինքնավերլուծության, կից փաստաթղթերի և թերությունների վերացման ծրագրի վրա։