Մայիսի 2–5–ն ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ փորձագիտական խումբը հավատարմագրման գործընթացների շրջանակներում Մեսրոպ Մաշտոց համալսարանում էր։
Հավատարմագրման գործընթացի շրջանակներում ձևավորված փորձագիտական խմբի ղեկավարն է Լիլիթ Բադալյանը՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու։ Փորձագիտական խմբի անդամներն են Լիլիթ Զաքարյանը՝ ՀԱԱՀ որակի գնահատման և ապահովման կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունենրի թեկնածու, Մարիամ Գևորգյանը՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս, ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, Ալլա Սարգսյանը՝ Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ բաժնի մագիստրատուրայի 1–ին կուրսի ուսանող։
Միջազգային փորձագետն է Իննա Պոմորինան՝ դասախոս բրիտանական Բաթ Սպա համալսարանում, տնտեսագիտության դոկտոր։
Փորձագետները հանդիպումներ ունենացավ բուհի Հիմնադիրների խորհրդի անդամների, ռեկտորի, պրոռեկտորի, դեկանների, ինքնավերլուծություն իրականացրած աշխատանքային խմբի, որակի ապահովման մասնագետների, ստորաբաժանումների ղեկավարների, գործատուների, շրջանավարտների, ամբիոնների վարիչների, մասնագիտական կրթական ծրագրերի պատասխանատուների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, տարբեր ֆակուլտետների ուսանողների, ՈւԽ և ՈւԳԸ ներկայացուցիչների հետ, ինչպես նաև «Իրավագիտություն», «Կովկասագիտություն», «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների, ուսանողների հետ իրականացրեց մասնագիտական հանդիպումներ։
ՈԱԱԿ փորձագիտական խմբի աշխատանքները համակարգում է Քարտուղարության բաժնի ղեկավար Անահիտ Ութմազյանը։
Փորձագիտական խմբի այցից հետո հաջորդ գործընթացը փորձագիտական զեկույցի կազմումն է, որ մատնանշում է Համալսարանի ուժեղ և թույլ կողմերը, բովանդակում է փորձագիտական խմբի կողմից տրված խորհրդատվությունները։ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժոովը որոշում կկայացնի՝ ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով բուհի ներկայացուցիչների ու փորձագետների հետ: