Էջմիածնի Վ․ Համազասպյանի անվան պետական քոլեջի հավատարամագրման շրջնակներում ՈԱԱԿ փորձագիտական խումբն այց կիրականացնի մայիսի 15-18-ն ընկած ժամանակահատվածում։
Հավատարմագրման գործընթացի շրջանակներում ձևավորված փորձագիտական խմբի ղեկավարն է Արմենուհի Մհերյանը՝ Եվրոպական համալսարանի Տնտեսագիտություն և ֆիանսներ ամբիոնի վարիչ, դոցենտ, տնտեսական գիտությունների թեկնածու։ Փորձագիտական խմբի անդամներն են Կոտայքի տարածաշրջանային քոլեջի դասախոս, ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Քրիստինե Հակոբյանը, ԿՏԱԿ հեռավար ուսուցման բաժնի պետի տեղակալ Նարինե Մեսրոպյանը, և ուսանող-փորձագետն է Երևանի Նորայր Աճեմյանի անվան N2 պետական քոլեջի Շուկայաբանություն բաժնի 2-րդ կուրսի ուսանող Կարինա Գանապետյանը։
Փորձագիտական խմբի աշխատանքները համակարգում է ՈԱԱԿ քարտուղարության բաժնի աշխատակից Լիլիթ Ղազարյանը։
Փորձագիտական այցի առաջին օրը հանդիպումներ տեղի ունեցան քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, կառավարման խորհրդի ներկայացուցիչների, շրջանավարտների և գործատուների հետ։
Հաջորդ օրերի ընթացքում փորձագետները կշարունակեն քննարկումները քոլեջի ներքին և արտաքին մյուս շահակիցների հետ: Գործընթացի շրջանակներում նախատեսված են մասնագիտական հանդիպում-քննարկումներ «Բանկային գործ», «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» և «Սպասարկման կազմակերպում» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Փորձագիտական այցին հաջորդող փուլը փորձագիտական զեկույցի կազմումն է, որը նշում է քոլեջի ուժեղ և թույլ կողմերը, բովանդակում է փորձագիտական խմբի կողմից տրված խորհրդատվությունները։
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը որոշում կկայացնի՝ ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով քոլեջի ներկայացուցիչների ու փորձագետների հետ:
Նշենք՝ Վ․ Համազասպյանի անվան պետական քոլեջը հավատարմագրվում է առաջին անգամ։