Այցի առաջին օրը փորձագիտական խումբը հանդիպումներ է ունեցել քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, կառավարման խորհրդի, շրջանավարտների և գործատուների հետ։ Ամենօրյա փորձագիտական այցը ավարտվում է փորձագիտական խմբի փակ հանդիպմամբ և փաստաթղթերի ուսումնասիրմամբ։
Փորձագիտական խումբը ղեկավարում է Տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Մհերյանը։ Փորձագիտական խմբի անդամներն են Մանկավարժական գիտությունների թեկնածու, Կրթության տեսչական մարմնի «իԳործ» ծրագրի մասնակից Նարինե Սիրականյանը, «Քարհանյան» առցանց դպրոցի մեթոդիստ Մանուշ Արզումանյանը և Գավառի գյուղատնտեսկան քոլեջի, Հաշվապահական հաշվառում մասնագիտության 3–րդ կուրսի ուսանող Ավետիք Խոստեղյանը։
Փորձագիտական խմբի համակարգողն է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժին մասնագետ Անահիտ Տերտերյանը։
Արտաքին գնահատումից հետո ուսումնական հաստատության հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի, քոլեջի ինքնավերլուծության, կից փաստաթղթերի և թերությունների վերացման ծրագրի վրա։