Երևանի զբոսաշրջության, սպասարկման եվ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը գտնվում է հավատարմագրման փուլում։ Փորձագիտական խումբը քոլեջի հավատրամագրման շրջանակներում ուսումնասիրում է ինքնավերլուծության փաթեթը և դրան կից փաստաթղթերը։
ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ, փորձագիտական խմբի համակարգող Ռոզա Բաբայանը փորձագիտական խմբի անդամների հետ քննարկում է ինսիտուցիոնալ հավատարմագրման ՈԱԱԿ մոտեցումները, որոնց հիման վրա իրականացվելու է նախնական գնահատումը։
Փորձագիտական այցը նախատեսված է իրականացնել ս.թ․ սեպտեմբերի 12–15–ն ընկած ժամանակահատվածում:
Նշենք՝ Երևանի զբոսաշրջության, սպասարկման եվ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը հավատարմագրվում է առաջին անգամ։