Նոյեմբերի 14-ին փորձագիտական խումբը արդեն իրականացրել է քոլեջի ռեսուրսների դիտարկում։ Այսօր փորձագետները հանդիպումներ են ունեցել ԴՊԲՔ տնօրենի, փոխտնօրենների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների և գործատուների հետ։ Ամենօրյա փորձագիտական այցը ավարտվում է փորձագիտական խմբի փակ հանդիպմամբ և փաստաթղթերի ուսումնասիրմամբ։
Փորձագիտական խումբը ղեկավարում է ԵՊՀ, Կենսաբանության ֆակուլտետի, Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոն դասախոս, դոցենտ Աննա Փոլադյանը։ Փորձագիտական խմբի անդամներն են, Երևանի N20 պոլիկլինիկայի գործատու Անահիտ Մարտիրոսյանը, ՃՇՀԱՀ քաղաքաշինության ամբիոնի «Աշխարհատեղեկատվական համակարգերի (GIS) հիմունքներ» դասընթացի դասախոս, Erasmus+ ծրագրի շրջանակներում իրականացվող GeoTAK նախագծի որակի ապահովման հայաստանյան պատասխանատու Անի Հակոբյանը, Երևանի Հենակետային բժշկական քոլեջի ուսանող Սպարտակ Սիմոնյանը։
Փորձագիտական խմբի համակարգողն է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Ռոզա Բաբայանը։
Արտաքին գնահատումից հետո ուսումնական հաստատության հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի, քոլեջի ինքնավերլուծության, կից փաստաթղթերի և թերությունների վերացման ծրագրի վրա։