Մայիսի 2–5–ն ընկած ժամանակահատվածում ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացների շրջանակներում տեղի ունեցավ փորձագիտական այց Արցախի Գ․ Նարեկացի համալսարան։
Հավատարմագրման գործընթացի շրջանակներում ձևավորված փորձագիտական խմբի ղեկավարն է Հերմինե Գրիգորյանը՝ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու։ Փորձագիտական խմբի անդամներն են՝ Ասյա Սիմոնյանը՝ ՇՊՀ-ի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, Նարինե Սիրականյանը՝ ՀՀ Կրթության տեսչական մարմին, Ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և գնահատման վարչության փորձագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, Անահիտ Աբրահամյանը՝ Գավառի պետական համալսարանի Տնտեսագիտական ֆակուլտետի Հաշվապահական հաշվառում մագիստրոսկան ծրագրի 1–ին կուրսի ուսանող։
Միջազգային փորձագետն է Միչեսլավ Սոխան՝ Վարշավայի համալսարանի պրոֆեսոր։
Փորձագիտական այցերի ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան ԳՆՀ ռեկտորի, պրոռեկտորների, Մասնակիցների ընդհանուր ժողովի և Կառավարման խորհրդի ներկայացուցիչների, գործատուների, ուսանողների և շրջանավարտների, տտորաբաժանումների ղեկավարների, ամբիոնների վարիչների և դասախոսների հետ։ Մասնագիտական հանդիպումներ են տեղի ունեցել «Հայոց լեզու և գրականություն», «Տնտեսագիտություն», «Իրավագիտություն» մասնագիտական կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների և ուսանողների հետ։
ՈԱԱԿ փորձագիտական խմբի աշխատանքները համակարգում է Վարդուհի Գյուլազյանը՝ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար։
Փորձագիտական խմբի այցից հետո հաջորդ գործընթացը փորձագիտական զեկույցի կազմումն է, որ մատնանշում է Համալսարանի ուժեղ և թույլ կողմերը, բովանդակում է փորձագիտական խմբի կողմից տրված խորհրդատվությունները։ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժոովը որոշում կկայացնի՝ ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով բուհի ներկայացուցիչների ու փորձագետների հետ