Սեպտեմբերի 25-28-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Գյումրու պետական բժշկական քոլեջում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է Հայաստանի Եվրոպական համալսարանի Ֆինանսներ ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմենուհի Մհերյանը։
Խմբի անդամներն են ԳԱԱ Հր. Բունիաթյանի անվ. կենսաքիմիայի ինստիտուտի Նեյրոհորմոնների կենսաքիմիայի բաժնի գիտաշխատող Աննա Սուքիասյանը, Հայկական բժշկական ինստիտուտի Ներքին հիվանդություններ ամբիոնի դասախոս Իզաբելլա Միրզոյանը և Երևանի հենակետային բժշկական քոլեջի ուսանող Արեգ Խալափյանը։
Այցը համակարգում է ՈԱԱԿ Քարտուղարության բաժնի ղեկավար Անահիտ Ութմազյանը:
Հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Այցի առաջին օրը փորձագետները հանդիպումներ են ունեցել քոլեջի տնօրենի և փոխտնօրենների, շրջանավարտների, գործատուների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի և կառավարման խորհրդի անդամների հետ :
Այսօր փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ է ունեցել «Քույրական գործ», «Մանկաբարձություն», «Դեղագործություն» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները կկազմեն զեկույց՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների, որում փորձագետները կմատնանշեն ՄՈՒՀ-ի բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություններ կտրամադրեն:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին: