Արթիկի պետական քոլեջի հավատարամագրման շրջնակներում ՈԱԱԿ փորձագիտական խումբն այց կիրականացնի մայիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում։
Հավատարմագրման գործընթացի շրջանակներում ձևավորված փորձագիտական խմբի ղեկավարն է Ասյա Սիմոնյանը՝ ՇՊՀ-ի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու։ Փորձագիտական խմբի անդամներն են Մարինե Գալուբյանը՝ «Սանարե-ֆարմ» ընկերության հաշվապահ, Օլյա Ավետիսյանը՝ Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի Մասնագիտական առարկաների ամբիոնի դասախոս, Ռոբերտ Գրիգորյանը՝ Հայաստանում Ֆրանսիական քոլեջի Ծրագրավորում բաժնի ուսանող։
Փորձագիտական խմբի աշխատանքները համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի աշխատակից Անահիտ Տերտերյանը։
Փորձագիտական այցի առաջին օրը հանդիպումներ տեղի ունեցան քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, կառավարման խորհրդի ներկայացուցիչների, շրջանավարտների և գործատուների հետ։
Հաջորդ օրերի ընթացքում փորձագետները կշարունակեն քննարկումները քոլեջի ներքին և արտաքին մյուս շահակիցների հետ: Գործընթացի շրջանակներում նախատեսված են մասնագիտական հանդիպում-քննարկումներ «Հագուստի պատրաստման տեխնոլոգիա», «Հաշվապահական հաշվառում» և «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Փորձագիտական այցին հաջորդող փուլը փորձագիտական զեկույցի կազմումն է, որը նշում է քոլեջի ուժեղ և թույլ կողմերը, բովանդակում է փորձագիտական խմբի կողմից տրված խորհրդատվությունները։
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը որոշում կկայացնի՝ ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով քոլեջի ներկայացուցիչների ու փորձագետների հետ:
Նշենք՝ Արթիկի պետական քոլեջը հավատարմագրվում է առաջին անգամ։