Դեկտեմբերի 4-6-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Ավիաուսումնական կենտրոնում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, Հայաստանի եվրոպական համալսարանի դասախոս, ՀՖՍԿՊԻ որակի ապահովման բաժնի պետ Գագիկ Քթրյանը: Խմբի անդամներն են տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀԱՊՀ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի Գիտական, գիտատեխնոլոգիական համագործակցության և արտաքին կապերի գծով տնօրենի տեղակալ Օլեգ Գևորգյանը, Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Գայանե Համբարձումյանը, ՀԱՊՀ տեղեկատվական անվտանգություն մասնագիտության ուսանող Զարուհի Հակոբյանը:
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են Ավիաուսումնական կենտրոնի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, դասալսումներ, ռեսուրսների դիտարկումներ և նախնական գնահատում իրականացրել:
Փորձագիտական այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, շրջանավարտների և գործատուների, ամբիոնների վարիչների, որակի պատասխանատուի, դասախոսների, ինչպես նաև ներքին և արտաքին այլ շահակիցների հետ:
Տեղի են ունեցել մասնագիտական հանդիպում-քննարկումներ «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում/ըստ տրանսպորտի տեսակաների/», «Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում» և «Թռչող ապարատների և ավիաշարժիչների տեխնիկական շահագործում » կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով ուսումնական հաստատության գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա Ավիաուսումնական կենտրոնը կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի Ավիաուսումնական կենտրոնին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին: