Արցախում գործող 4 բուհեր ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացում են։
Շուշիի տեխնոլոգիական համալսարանն արդեն արտաքին գնահատում է անցել և փորձագետների կողմից բարելավման խորհրդատվություն ստացել։
Արցախի պետական համալսարանն ինքնավերլուծություն է ներկայացրել ՈԱԱԿ և պատրաստվում է արտաքին գնահատմանը։
Իսկ Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանը և Մեսրոպ Մաշտոց համալսարանը հավատարմագրման դիմում են ներկայացրել ՈԱԱԿ։
Նշենք, որ ՈԱԱԿ-ը և Արցախի բուհերը սերտորեն համագործակցում են։ ՈԱԱԿ-ի աջակցությամբ Արցախի բուհերում ներդրվել է որակի ապահովման համակարգ։ Իսկ 2019-ին ՈԱԱԿ-ի կողմից հայտարարված որակի տարվա շրջանակներում Արցախի պետական համալսարանում տեղի ունեցավ «Որակավորումների արժանահավատ շնորհում և հավատարմագրում» թեմայով համաժողովը։
Լուսանկարը՝ Sputnik Արմենիա լրատվամիջոցից